▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դո՛ւք իրոք տեղյակ չե՞ք թե որքա՞ն աշխատավարձ են ստանում ՀՀ քաղաքացիները

Վերջերս սկսել եմ հասկանալ, որ Հայաստանում գոյություն ունի երկու նկարիչների միություն, մեկի մասին բոլորս քաջատեղյակ ենք, իսկ ահա մյուսի տաղանդավորության մասին կարելի է խոսել անվերջ` քանզի այստեղ էլ ո՛չ պակաս տաղանդավոր նկարիչներ թղթի վրա նկարում են այնպիսի ապստրակտ նկարներ ու թվեր` որոնցից շատերը ուղղակի ապշեցուցիչ են և շլացուցիչ գեղեցիկ են մարդկային ընկալումի համար։ 

Խոսքը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մասին է, որի վիճակագրական տվյալներից ու թվերից հետո ես օրեցօր ավելի շատ եմ սկսում սիրել մեր Հայաստանը և զարմանում եմ թե ինչո՞ւ են ժողովուրդը բողոքում մեր երկրի տնտեսական ու սոցիալական պայմաններից, ինչո՞ւ են մարդիկ բողոքում գեոգրաֆիկ և դեմոգրաֆիական խնդիրներից` քանի, որ ըստ այդ ծառայության հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում որևէ խնդիրներ ու պրոբլեմներ չկան և բոլոր ոլորտներում տարեցտարի նկատվում են աճի տեմպեր և դրական տեղաշարժեր, ովքեր չե՞ն հավատում կարող են համոզվել` ուսումնասիրելով իրենց հրապարակած տվյալները և ցուցանիշները... 
Օրինակ` ընդամենը վերջերս համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135.000 դրամ (մաքուր աշխատավարձ) 2016-ի հունվարի դրությամբ: 2015-ի հունվարին ընդհանուր միջին աշխատավարձը կազմել էր 131.000 դրամ (4.000-ով աճել է), 2014-ի հունվարի դրությամբ՝ 117.000 դրամ:

Ընդ որում, 2016-ի հունվարի դրությամբ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 122.000 դրամ, ոչ պետական՝ 153.000 դրամ: Համեմատության համար՝ 2015-ի հունվարին պետական հատվածում միջին աշխատավարձը 117.000 դրամ էր, ոչ պետականը՝ 150.000 դրամ:
Հունվարին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 227.000: Երևանում միջին աշխատավարձը կազմել է 185.000 դրամ, Արագածոտնում՝ 111.000 դրամ, Արարատում՝ 121.000, Արմավիրում՝ 135.000, Գեղարքունիք՝ 116.000, Լոռում՝ 124.000, Կոտայքում՝ 141.000, Շիրակում՝ 113.000, Վայոց ձորում՝ 116.000, Տավուշում՝ 113.000:
Բոլոր տվյալները նշված են հարկերի պահումով (մաքուր աշխատավարձ):
Ելնելով վերը նշված աստղաբաշխական թվերից ուզում եմ հարցնել տվյալ նկարիչներին... 
- Դո՛ւք իրոք տեղյակ չե՞ք թե որքա՞ն աշխատավարձ են ստանում ՀՀ քաղաքացիները և արդյոք տեղյա՞կ եք թե որքա՞ն քաղաքացիներ ունեն աշխատանք և ստանում են Ձեր նկարագրած աշխատավարձը, իսկ որքա՞նը գործազրկության նպաստ...

Էմիլ Մարկոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more