▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք հոգացեք միայն ձեր կարիերայի մասին․ Անի Սամսոնյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին՝ գրելով․

«ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հետևաբար մշուշոտ կարիերա է ստեղծում իր ու իր խմբակցության համար։

Ստիպված եմ Արփինե Հովհաննիսյանին հիշեցնել, որ երբ Էդմոն Մարուքյանը 2015թ. սեղմել էր Սերժ Սարգսյանի ձեռքը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ` ներկայացնելով իր առաջարկները, այս պետականաքանդ սահմանադրության դեմ այդ նույն բովանդակությամբ ելույթներ էինք լսում Նիկոլ Փաշինյանից և մյուս ընդդիմադիր գործիչներից, առ այն, որ նա չպետք է սեղմեր Սերժ Սարգսյանի մարտի 1-ի արյունով թաթախված ձեռքը։

Այսօր նույն բանը ասում է Արփինե Հովհաննիսյանը երկրի այսօրվա՝ փաստացի մեկ այլ ղեկավարի մասին։

Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է ձեր և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունը։

Ստացվում է, որ դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք և միշտ խոսում եք կարիերաներից, մինչդեռ մենք խոսում ենք պետությունից և քաղաքացիական համերաշխությունից:

Բայց, ոչինչ։ Մենք կգերադասենք պետությունը մեր կարիերայից, իսկ դուք հոգացեք միայն ձեր կարիերայի մասին։ Ամեն ինչ մարդկային է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more