Դուք եք թալանչիներն ու գողերը, երկրպագուների հետևում եք թաքնվում․․․ ՀՖՖ փոխնախագահն՝ ասուլիսի ընթացքում
«Վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին քնից են հանել, մեկին՝ դագաղից են հանում. էլ հին ու նոր մեռել չկա, որ խոսում են, խոսում են մարդիկ, ովքեր էս երկրի ամենամեծ թալանչիներն են եղել ու մեզ մեղադրում են թալանի մեջ: 50 դոլար կաշառ վերցնող նախկին չինովնիկը փորձում ա մեզ կապել թալանի և կոռուպցիայի հետ. մե՞նք ենք թալանչին, ա՛յ կոռուպցիոներներ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Երբ լրագրողները պահանջեցին անուններ տալ, նա հունից դուրս եկավ. «Հանգիստ նստեք, սպասեք, միգուցե ձեր անուններն էլ տրվի»: Լրագրողներն արձագանքեցին՝ «մենք տներ չունենք ու շատ սովորական կյանքով ենք ապրում, չենք ձգտում վարչապետների հետ ջերմ ու մտերիմ հարաբերությունների»: |
Տեսանյութը՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝