▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք ընդամենը զապարոժեց վարող եք»․ Սեյրան Օհանյան

Խորհրդանշական է, որ ընդդիմության կողմից Կառավարության 7 տարիների աշխատանքի քննարդատությունն այսքան ցավագին է ընդունվում, որն արտահայտվում է ջղաձգումներով։ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ՀՀ-ում տիրող իրավիճակի պատասխանատվությունը իշխանությունն է կրում․ «Ներքին և արտաքին սպառնալիքները, ոչ բավարար անվտանգությունը, սահմանին հակառակորդի սանձարձակությունը, ապագայի հանդեպ տագնապը խոսում են այն մասին, որ կառավարության գործունեության վերլուծությունը պետք է ներկայացնենք առաջին հերթին անվտանգության տեսանկյունից»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ միայն Արցախի ճակատագրի նկատմամբ կառավարության ժխտական կեցվածքը բավական է, որպեսզի նրա գործունեությանը անբավարար գնահատական տրվի։ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատերազմ չի լինելու։ Սակայն իրականության և նրա խոստումների հակասականությունը այլ բան է ենթադրում։ Այն թեզը, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, անընդունելի է։ Նույն խաղաղության օրակարգի բանակցությունների ընթացքում շատանում են Բաքվի պահանջները․․․ Ոչնչացնում ենք Արցախի անձնագիրը՝ վտանգի տակ դնելով ՀՀ անձնագիրը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով․ «Մենք անվտանգային և հոգեբանական ճգնաժամում ենք»։ Մեջբերելով Հայկ Կոնջորյանի խոսքը, թե ընդդիմությունը «ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» է, կրթվելու էլ տեղ չունի, քաղաքական դինոզավր է»՝ Սեյրան Օհանյանը հավելեց․ «Դուք ընդամենը զապարոժեց վարող եք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more