Դուբայի լողափերից մեկում 20-ամյա աղջիկ է խեղդվել: Հատկանշականն այն է, որ վերջինիս հայրն արգելել էր փրկարարներին ջրից իր աղջկան դուրս հանել: Ըստ հոր` ինքը պարզապես չէր կարող թույլ տալ, որ փրկարարները ձեռք տային իր աղջկան և այդ ձևով «անպատվեին» նրան:
Երբ փրկարարներին ի վերջո հաջողվել էր հաղթահարել հոր դիմադրությունը, աղջիկն արդեն խեղդված էր եղել:
Ընտանիքի հորը ձերբակալել են՝ ծառայության մեջ գտնվող փրկարարներին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով: