ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, արձագանքելով 2016 թվականի սեպտեմբերի 13-ին FlyDubai ավիաընկերության օդանավի՝ Դուբայ-Երևան թռիչքի ժամանակ տեղի ունեցած խնդրին, տեղեկացնում է, որ օդանավի հետ տեխնիկական խնդիր եղել է, սակայն անիվը ոչ թե պայթել է, այլ վնասվել է վայրէջքի ժամանակ: Հետադարձ չվերթի ուշացման պատճառ է դարձել վնասված անիվի նորով փոխարինումը՝ թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ինչ վերաբերում է օդանավի տարիքին, նշենք որ այդ օդանավի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին:
ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն մշտապես հետևում է դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս երթուղիները շահագործող ավիաընկերությունների օդանավերի թռիչքային անվտանգության մակարդակին:
Ժամանակակից բարդ ավիացիոն տեխնիկայի շահագործման ընթացքում հնարավոր չէ խուսափել տեխնիկական խնդիրներից:
Այս մասին տեղեկանում ենք ՔԱԳՎ-ի ֆեյսբուքյան էջից