▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայ-Երևան չվերթի ընթացքում ինքնաթիռի անիվները պայթել են

Armlur.am-ը գրում է.

Մի շարք քաղաքացիներ դժգոհություն էին հայտնել, որ 13.09.2016 թվականի Դուբայ-Երևան թռիչքի ժամանակ, «Fly Dubay» ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել և վայրէջք կատարելիս էլ անիվները պայթել են. «Ինչու ոչ ոք հետևողոկան չի լինում և չի պահանջում, որ նոր օդանավեր տրամադրվեն, անպայման պետք է մարդկային կորուստներ լինեն, նոր աննդրադառնան խնդրին»:

Կայքն այս առնչությամբ զրուցեց «Թռիչքային պիտանիության» վարչության պետ Վահրամ Սայադյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդիր եղել է, սակայն ոչ այն չափերի ինչպես նկարագրում են քաղաքացիները. «Տեխնիկական խնդիր է եղել, տեղեկությունը մասամբ սխալ է, քանի որ անիվը ոչ թե պայթել է ու  քաղաքացիներն էլ մազապուրծ են եղել, այլ վնասվել է, որը և դարձել է չվերթի երկարաձգման պատճառ: Վնասվելուց հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել, փոխվել են անիվները»: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more