▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու, կինդ կամ որդիդ ի՞նչ գործ ունեիք Արցախում, եթե դա մեր տարածքը չէր. Սեյրան Օհանյան

Անհաջողությունների և պարտության պատճառները երեքն են. առաջինը 2018–ից սկսած լուրջ հարված է հասցվել ԶՈՒ կառավարման համակարգին, շարունակական և հաճախակի նախարարի ու շտաբի պետի փոփոխությունները որոշակի ազդել են կառավարման համակարգի, մարտական խնդիրների իմացության և լայնամասշտաբ գործողություններում հաջողության հասնելու վրա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ընդ որում, ես այդտեղ նշում եմ գերագույն հրամանատարի գործողությունները։ Այսօր նա ասում է՝ ի՞նչ գործ ունեիք Արցախում։ Ի՞նչ գործ ունեիր դու Արցախում կամ քո հարազատները, քո որդին, կինը։ Եթե դու եղել ես Արցախում և քո ներկայությունը ոչինչ չի բերել, իմաստը ո՞րն էր այնտեղ գնալու, եթե  չես կարողացել մարտական գործողությունների ընթացքում քո ներկայությամբ, որպես ՀՀ իշխանության ղեկավարի, որը ստանձնել է Արցախի անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը։

Երկրորդ, կառուցվածքային փոփոխություններն են ազդել բանակի մարտունակության վրա։ Կազմալուծվել են որոշ կառույցներ, փոխվել է ռազմական տեխնիկայի գնումների փաթեթը։ Եվ երրորդը կարգապահությունն է։

Ինքն ասում է՝ ես լեգիտիմ եմ, ժողովուրդն ինձ ձայն է տվել։ Ժողովուրդը քեզ ձայն է տվել Արցախի համար, Արցախի անվտանգության երաշխիքը լինելու համար, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի համար։ Եթե այդ խնդիրը չլիներ, մի հատ տեսնենք, թե ինքն այդքան ձայներ կստանա՞ր։ Ես կարծում եմ՝ ոչ։ Դրա համար այսօր իշխանության վարկանիշն անկում է ապրում»,– հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more