▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնալդ Տուսկը Երևանում բարձրացրել է Ամուլսարի հարցը

Asekose.am-ի տեղեկություններով Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Երևան կատարած այցի շրջանակներում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Ամուլսարի հարցը։

 

 

 

Եվրամիությունը սովորաբար բիզնես խնդիրներ չի ունենում իր օրակարգում, բայց Ամուլսարի խնդիրը հավանաբար այնքան է լրջացել, որ Տուսկը բարձրացրել է այդ հարցը։

Եվրամիությունից տնտեսական աջակցության քննարկման համատեքստում, ըստ հավաստի աղբյուրների, Տուսկը ասել է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում Եվրամիության երկրներից ներդրումներ Հայաստանը չի կարող ակնկալել։

Դոնալդ Տուսկը նաև կոչ է արել լուծել խնդիրը, այլապես արբիրտրաժային գործընթացի պարագայում, Հայաստանը տնտեսական կոլապսի առաջ կկանգնի և չի կարողանա սպասարկել եվրոպական վարկերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more