▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Դոմփելը» հայհոյանք չի․ կարող եմ կրկնել վարչապետի խոսքերը»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականների դեմ արված գրառումներին։ Նրա խոսքով բոլորը քննարկում են արտահայտման ձևը և ոչ թե բովանդակությունը, որն ավելի կարևոր է։ Դիտարկմանը, թե վարչապետը հայհոյանք է օգտագործել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ ««Դոմփելը» հայհոյանք չի, կարամ կրկնեմ վարչապետի ասածները»։
«Մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում, ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե չարժի այդ ձեռքը համբուրեմ, ուզում եմ հասկանամ կարելի՞ է իմանալ, թե՝ չի կարելի»,- ասաց նա։

***

«Հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես և իմ բոլոր ընկերներն առաջինն ենք կանգնելու որպես պաշտպան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով պետք չէ անհատներին նույնականացնել եկեղեցու հետ, ինչը մեղք է: «Ինչ-որ մարդիկ ասում են, ես այս ինչ մարդու չեմ թողնելու մտնի եկեղեցի, դու ո՞վ ես, որ Հայ առաքելական եկեղեցու հատևորդին չթողնես մտնի եկեղեցի, դու ծառա ես, այդ մարդիկ ծառաներ են, ծառայից բացի իրենք ոչ մեկ են, անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ու գույք ունեն»,- ասաց նա:

***

«Եկեղեցու հետ կապված մարդիկ կան, հոգևորականների ձեռքն են համբուրում, ուզում եմ հասկանալ այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրել, թե՝ չարժի այդ ձեռքը համբուրեմ, ուզում եմ հասկանամ կարելի՞ է իմանալ, թե չի կարելի իմանալ դա»,- ճեպազրույցի ժամնակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականների դեմ արված գրառումներին։

«Անհատներին նույնացնում եք Եկեղեցու հետ, ինչը մեղք է»,- նշեց Ալեն Սիմոնյանը և ընդգծեց, որ պետք է տարանջատել Եկեղեցին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին և որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց։ «Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես և իմ բոլոր ընկերները առաջինն ենք կանգնած որպես պաշտպան»,- հավելեց նա։

***

«Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե «որևէ պահանջ կա՞ Բաքվից՝ Արցախի կառույցները այստեղ ճնշելու»։ Սիմոնյանի խոսքով՝ ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ-որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել։ «Հակառակ պարագայում ես պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև ՀՀ-ն պետություն է, և պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից և չի էլ կարող»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

***

«Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում են դրանց շուրջ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հայտնեց․ «Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի, տեղեկություն կլինի։ Ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը ասուլիսով հանդես կգա»։

***

«Եթե մենք ցանկություն հայտնեինք, այն հոգևորականները, որոնք մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր խոսնակները, մեր գովերգողները, մեր ծառաները»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ընդգծեց նաև․ «Իմիջիայլոց, ընդդիմադիր դաշտում այսօր գործող մի ստվար զանգված կա, որոնց կեսին պաշտոն չենք տվել նեղացել են, մյուս կեսը իրենց առաջարկել են, չենք համաձայվել, անցել են ընդդիմադիր դաշտ։ Մի օր այդ անունները հնչեցնելու եմ»։

***

«Վարչապետը հայտարարել է, որ Վեհափառի ընտրության հարցում ՀՀ-ն պետք է իր վճռորոշ դերն ու ձայնը ունենա․ ի՞նչ մեթոդով պետք է ունենա»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Նա պատասխանեց․ «Ենթադրում եմ՝ օրենսդրական ճանապարհով»։

Իսկ թե «առաջիկայում հնարավո՞ր է այդպիսի փոփոխություն լինի, օրինակ, Սահամանդրությունում» հարցին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձև է ներկայացված լինելու, որովհետև ՀՀ-ն խղճի ազատություն դավանող երկիր է։ Կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն՝ առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more