Life.panorama.am-ը գրում է. «Դոմինո»-ի ստեղծագործական ու դերասանական կազմն այս օրերին գերզբաղված է. նկարահանվում է սիթքոմի 3-րդ եթերաշրջանը, որը խոստանում է նոր լիցքեր, անսպասելի փոփոխություններ ու նոր դերասաններ:
Կայքի հետ զրույցում ռեժիսոր Հարություն Խալաֆյանը պատմել է սիրված սիթքոմի 3-րդ եթերաշրջանի մանրամասների մասին.
«Մենք եթերում կլինեն հոկտեմբերի 11-ից ու կվերադառնանք շրջադարձային փոփոխություններով եւ անսպասելի զարգացումներով, այնպես որ, «Դոմինո»-ի երկրպագուները կարող են անակնկալների սպասել: Մեր հերոսները՝ Միկան, Նորիկն ու Գարիկը նոր իրավիճակներում են հայտնվում, նրանք այլեւս չեն ենթարկվում իրենց տնօրեններին, քանի որ ունեն սեփական բիզնես, սակայն դա որեւէ կերպ չի պակասեցնի տղաների խնդիրները: Էլ չասեմ, որ հերոսների անձնական կյանքում եւս լուրջ փոփոխություններ են լինելու»,- նշել է ռեժիսորն ու հավելել, որ սիթքոմն ունենալու է նոր տաղավարներ, ինչը նշանակում է, որ 3-րդ եթերաշրջանը բավականին տարբերվող է լինելու նախորդներից:
Խոսելով դերասանական կազմի փոփոխություններից, Հարություն Խալաֆյանը նկատել է, որ արդեն սիրված հերոսներից մի քանիսն այլեւս չեն նկարահանվի սիթքոմում, փոխարենը նոր դերասանուհիներ կներկայանան, որոնք իրենց հետ սյուժետային նոր գծեր կբերեն.
«Մեր նոր եթերաշրջանում ավարտվում են տնօրենների՝ Արա Կարագյանի, Ելենա Վարդանյանի, Սաթենիկ Օհանյանի կերպարային գծերը, նրանք այլեւս չեն նկարահանվի, սակայն պետք է շեշտեմ, որ մեր համագործակցությունը իսկապես կայացավ ու սիթքոմից նրանց դուրս մնալը բացառապես սցենարի հետ էր կապված, մարդկային գործոն չկար ու մենք շարունակում ենք լավ գործընկերներ մնալ: Մեզ մոտ իր շատ կոլորիտային կերպարը կշարունակի կերտել Սոնա Շահգելդյանը: Ինչ վերաբերվում է նոր դերասանական կազմին, արդեն հայտնի է, որ վերջերս մայր դարձած Արփինե Իսրայելյանը մեր նոր հերոսուհիներից է, իսկ մյուս դերասանուհու անունը դեռեւս չեմ նշի, որպեսզի անակնկալ լինի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում