▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է Փարաքարի ընտրություններին

Asekose.am-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է Փարաքարի ավագանու ընտրություններին։

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել նոյեմբերի 18-ին՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո: 

Նա համայնքի ղեկավար էր ընտրվել 2024-ի մայիսի 31-ին․ ՔՊ-ին այստեղ 2021-ի ընտրություններում չէր հաջողվել իշխանություն ստանալ, բայց կոալիցիա կազմելու արդյունքում կարողացել էին դաշնակցի հետ հերթով կառավարել համայնքը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more