Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում ավարտվեց հանրաճանաչ «Դոգի» գործով դատական նիստը:
Նախագահող դատավորը հրապարակել է վճիռը: Հովանես Եսայանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման,դատարանի կողմից կիրառվեց համաներում և վերջինս ազատ արձակվեց:
Վարդան Ղուկասյանին (Դոգին) դատապարտեցին ազատազրկման 4 տարի ժամկետով,վերջինս շարունակեց մնալ կալանքի տակ:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանի եղել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալը:
37-ամյա Վարդան Ղուկասյանի հետ ամբաստանյալի աթոռին նստած էին 30-ամյա Արթուր Մարգարյանը և 22-ամյա Հովհաննես Եսայանը:
Երեքն էլ մեղադրվում էին խմբի կողմից կատարված շորթման համար ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3.1 կետերով:
Երեք ամբաստանյալներն իրենց մեղավոր ճանաչեցին առաջադրված մեղադրանքում:
Ըստ մեղադրանքի՝ ոստիկան Վարդան Ղուկասյանը հանձնարարել է Հովհաննես Եսայանին, որ նա տեսանյութեր նկարահանի՝ «Մայամի» հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց ունեցած «աշխատանքային» հանդիպումների մասին:
Եսայանը կատարել է նկարահանումները, ապա Կասկադի սրճարաններից մեկում հանդիպել է «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալուհու հետ, ներկայացել է որպես լրագրող ու հյուրանոցային համալիրի վերաբերյալ արատավորող տեղեկությունները՝ իր տեսանկարահանումները համացանցով տարածելու, վարձակալուհու կողմից պոռնկությանը նպաստող հանցավոր գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու սպառնալիքով Արթուր Մարգարյանի հետ միասին վարձակալուհուց պահանջել է 1 միլիոն դրամ:
«Մայամիի» վարձակալուհին սակարկել է շորթողների հետ: Բանակցությունների արդյունքում «կողմերը» համաձայնության են եկել 500 հազար դրամի շուրջ…
2013 թվականի օգոստոսի 22-ին և 23-ին Հովհաննես Եսայանը բանկային փոխանցումների միջոցով «Մայամիի» վարձակալուհուց ստացել է 500 հազար դրամ, գումարն ամբողջությամբ հանձնել է Վարդան Ղուկասյանին: Վերջինս Հովհաննես Եսայանին այդ գումարից տվել է…100 հազար դրամ վարձատրություն…
1in.am-ը գրում է, որ քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում ավարտվեց հանրաճանաչ «Դոգի» գործով դատական նիստը:
Նախագահող դատավորը հրապարակել է վճիռը: Հովանես Եսայանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման,դատարանի կողմից կիրառվեց համաներում և վերջինս ազատ արձակվեց:
Վարդան Ղուկասյանին (Դոգին) դատապարտեցին ազատազրկման 4 տարի ժամկետով,վերջինս շարունակեց մնալ կալանքի տակ:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանի եղել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալը:
37-ամյա Վարդան Ղուկասյանի հետ ամբաստանյալի աթոռին նստած էին 30-ամյա Արթուր Մարգարյանը և 22-ամյա Հովհաննես Եսայանը:
Երեքն էլ մեղադրվում էին խմբի կողմից կատարված շորթման համար ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3.1 կետերով:
Երեք ամբաստանյալներն իրենց մեղավոր ճանաչեցին առաջադրված մեղադրանքում:
Ըստ մեղադրանքի՝ ոստիկան Վարդան Ղուկասյանը հանձնարարել է Հովհաննես Եսայանին, որ նա տեսանյութեր նկարահանի՝ «Մայամի» հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց ունեցած «աշխատանքային» հանդիպումների մասին:
Եսայանը կատարել է նկարահանումները, ապա Կասկադի սրճարաններից մեկում հանդիպել է «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալուհու հետ, ներկայացել է որպես լրագրող ու հյուրանոցային համալիրի վերաբերյալ արատավորող տեղեկությունները՝ իր տեսանկարահանումները համացանցով տարածելու, վարձակալուհու կողմից պոռնկությանը նպաստող հանցավոր գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու սպառնալիքով Արթուր Մարգարյանի հետ միասին վարձակալուհուց պահանջել է 1 միլիոն դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: