▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Մեդվեդևը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի վարչապետին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները:

Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել: ՀՀ կառավարությունում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, այնուհետեւ կայանալու է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն՝ ընդլայնված կազմով եւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը:

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդեւը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: Նախատեսված է նաեւ Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more