Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակը որ գա, դժոխքի դռների առաջ ամենաերկար հերթը կազմելու է քպ-ական կարմիր գվարդիան։
Ոչ թե մեկ մեղքի համար, այլ՝ յուրաքանչյուրի դիմաց մի ամբողջ բաժին։
Աստված տվեց 10 պատվիրան, որ մարդը սովորի՝ սուտը մեղք է, գողությունը՝ անեծք, դավաճանությունը՝ պղծություն։
Բայց սրանք խախտում են ոչ թե 10-ը, այլ՝ 110 պատվիրան։ Յուրաքանչյուր օր, ժամ, րոպե եւ վայրկյան։
Հատուկ մի թիմ, որ վերջին 8 տարում քանդել է թե՛ երկիրը, թե՛ հավատը, թե՛ մերձավորին։
ՔՊ-ականը կանգնած է ճիշտ այնտեղ, որտեղ Կայենը կանգնեց՝ ձեռքը լի արյամբ։
Մի տարբերությամբ՝ Կայենը գոնե զղջաց, իսկ սրանք՝ ժպտում են, հպարտանում եւ շարունակում։
Բայց հիշեք.
«Դատաստանին ոչ ոք չի փախչում»,- ասում է Սուրբ Գիրքը։
Եվ ոչ մի իշխանություն, ոչ մի աթոռ, ոչ մի կեղծ «հեղափոխություն» չի փրկի նրանց այն պահից, երբ վերջին զանգը հնչի- ոչ թե դպրոցում, այլ վերևից։
Կամ՝ ներքևից...»։