▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ դեպք Արարատում. 2-ամյա փոքրիկը խեղդվել է

Արարատի մարզի Վերին Դվին գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Երկու ամյա փոքրիկ տղան ընկել է Արտաշատի ջրանցքը և խեղդվել:

Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովան Asekose.am-ին հայտնեց, որ երիտասարդ ընտանիք է և բացի երկու ամյա փոքրիկից ունեն 4-ամյա դուստր:   

«Առավոտյան մայրը ցանկացել է երեխաներին կերակրել, մի 5-րոպեով մտել է խոհանոց: Դուրս է եկել և տեսել, որ երեխան չկա: Մի քանի ժամ անց երեխային գտել են ջրանցքում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more