▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիտորդն արձանագրում է գետնին թափված քվեաթերթիկներ, որոնք «ոչ»-ից պիտի դառնան «այո»

a1plus.am-ը գրում է. Դիտորդ Մարինա Պետրոսյանը Էրեբունի թաղամասի 13/23 տեղամասում արձանագրել է հատակին շաղ տված հանրաքվեի քվեարթերթիկներ։ Նա տեղամասի նախագահի ուշադրությունն է հրավիրել կատարվածի վրա։

«Հա՞, ամեն ինչ նորմալ ա»,-պատասխանել է հանձնաժողովի նախագահը։ Մինչդեռ դիտորդի նկարահանման ժամին տեղամասն արդեն փակվել է ընտրողների համար եւ այնտեղ պետք է տեղի ունենար արդյունքների ամփոփում։ Տեսանյութից հասկացվում է, որ հանձնաժողովում գետնին թափված քվեաթերթիկները ընտրողների կատարած քվեներն են, որոնց տվյալներն ուզում է փոխել հանձնաժողովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more