▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիտակետում գլխի հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին

Ապրիլի 12-ին, ժամը  10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի  դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Նորայրի Խաչատրյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սեւակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more