▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիրքի տղերքը. Սամվել Աղայան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Սամվել Աղայանը Հոկտեմբերյանի Մեծ Արմավիր գյուղից է։ Մեկ ամսից նա զորացրվելու է։ Հարավային սահմանում դիրքերից մեկում ենք եղել։ Դիրքի տղերքը բոլորն իրենց մականուններն ունեն՝ Պոնչ, Ճուտ, Կդլո, Եզդի։ Տղերքից մեկը մականուն չուներ եւ Պոնչը հարցնում է՝ իրեն էլ ուզում ենք Տեր հայր ասել, լա՞վ է։ Ասում եմ հա, նորմալ է։

«Սամվել բայց քո անուն ազգանունը եզդու չէ, կարող է հայ ես»,- ասում եմ։ Ծիծաղում է, ասում է՝ չէ, եզդի եմ։ Սամվելը զորացրվելուց հետո նրա եղբայրն է զորակոչվելու՝18-ը լրացել է։ Սամվելի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Սամվելն ասում է՝ գնալու է ծնողներին օգնի՝ հող մշակի։

Լուսանկարը՝ Քնար Բաբայանի

Էդիկ Բաղդասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more