▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դինքին սպանողը ցանկանում է նոր ցուցմունք տալ

 

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը դիմել է դատարան` նոր ցուցմունք տալու խնդրանքով:

Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ`Սամասթը դիմել է Ստամբուլի Ծանր հանցագործությունների 5-րդ քրեական դատարանին` նշելով, որ Դինքի սպանության գործով ցանկանում է նոր ցուցմունք տալ: Սամասթը նաև պահանջել, որ վերոնշյալ ցուցմունքը տալու համար իրեն Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլ:

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հաստատել է, որ սույն թվականի նոյեմբերի 2-ին դատապարտյալը նման դիմում է ներկայացրել թուրքական դատարան: Փաստաբանը նաև նշել է, որ Օգյուն Սամասթի` հանցավոր կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով դատական գործը միացվել է Դինքի սպանության կազմակերպան գործով Ստամբուլի Ծանր հանցագործությունների 5-րդ քրեական դատարանում ընթացող դատավարությանը: Ուստի Օգյուն Սամասթը ցանկացել է մասնակցել այդ դատավարությանը և ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:


Աղբյուր` Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more