▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Դինամո»-ի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Դինամո» մարզադահլիճի դրոշների շարքից երկու օր առաջ հեռացվել է Արցախի դրոշը՝ Դինամոյի թրքահպատակ նախագահի ուղիղ ցուցումով։ Դրոշի հեռացումից օրեր առաջ ՆԳՆ-ն իր անփառունակ ղեկավարների մասնակցությամբ միջոցառում է իրականացրել այդ դահլիճում և հավանաբար 18թ-ի հակահայկական շարժումից հետո համակարգ ներմուծված թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալների հոգիները փոթորկվել են, ինչից հետո հանձնարարել են դրոշը հեռացնել՝ մինչ այդ Արցախի դրոշը իր տեղում է եղել:
Հգ. Հարգելի՛ մարզիկներ, ձեր լռությունը հայրենիքի հանդեպ տեղի ունեցող բարբարոսության նկատմամբ պատճառ է լինելու, որ դուք մի օր հանդես գաք թշնամու դրոշի ներքո:
Խոնարհումս կյանքը հանուն Հայաստանի ու Արցախի նվիրած մեր մարզիկներին…»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more