▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն

Թարմացում․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունը:

Իրավապահներն առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից խուզարկություններ էին ընդդիմադիր պատգամավորի տանը, նաև՝ գրասենյակում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։

«Հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա»,- նշել էր նա։

***

«Փաստինֆո»-ն գրում է, որ կայքի տեղեկություններով` այսօր վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:

«Ինչպես արդեն հայտնի է` Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ եւ նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավականին հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակում:

Նկատենք, որ Մ. Գրիգորյանը մեծ ընտրազանգված ունի Գյումրիում, ինչը վկայեցին նաեւ Գյումրու ավագանու արտահերթ ընտրության արդյունքները, որտեղ ՔՊ-ն պարտվեց ու ընդդիմությանը հաջողվեց միավորվելով ստանձնել Գյումրիի կառավարումը:

Ավելին` մեր տեղեկություններով` Մ. Գրիգորյանի թիմից մեկ հոգու արդեն ձերբակալելու որոշում է կայացվել:

«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ իրավապահներից»,-գրում է սկզբնաղբյուրը:

***

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակ:  24News-ի հետ զրույցում լուրը հաստատել է Մարտուն Գրիգորյանը:

Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Գրիգորյանը նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում:

info@asekose.am/095519696
Հասարակություն more