▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանում «օրենքով գող»-ի պատվին ցայտաղբյու՞ր կկանգնեցվի

ԱրմԼուր-ը գրում է, որ կայքին  ահազանգել են Դիլիջանի բնակիչներն այն մասին, որ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և գլխավոր ճարտարապետը, անտեսելով քաղաքացիների դժգոհությունը, թույլտտվություն են տվել քաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում տեղադրել ցայտաղբյուր՝ գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի պատվին:

Կայքի հետ զրույցում սակայն քաղաքապետը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ աշխարհի ներկայացուցչի պատվին են ցանկացել ցայտաղբյուր կանգնեցնել, բայց որոշ քաղաքացիներից առաջարկ ստացել է քաղաքում ցայտաղբյուր կանգնեցնելու, ինչը համայնքապետարանը մերժել է:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more