▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը աչք է փակել հնաբնակ դիլիջանցու տնամերձից հյուրանոցի համար 60 քմ զավթելու վրա

Տավուշցի Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը աչք է փակել Թախտա թաղամասի հնաբնակ ընտանիքին պատկանող տարածքից 60 քմ զավթելու վրա

Լրագրողիս է դիմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Ամալյա Սարգսյանը։ Նա հայտնել է, որ իրենց ընտանիքը քաղաքի Թախտա թաղամասի հնաբնակներից է, այնտեղ տուն է կառուցել, բնակվում է անցյալ դարի 60-ական թվականների սկզբից։ Ընտանիքի հայրը շուտ է մահացել։ Ընտանիքի մայրը ևս մահացած է, Ամալյան, իր եղբայրը, քույրերը մորից ժառանգություն պետք է ստանան։ Վերջին մի քանի տարիներին Մոսկվայում գտնված Ամալյան վերադառնալով Դիլիջան՝ հայտնաբերել է , որ իրենց հարևանը տունը ծախել է, այդ անշարժ գույքը 6 սեփականատեր է փոխել։

Այժմ հարևանի տան տեղում հանգստյան գոտի է, քոթեջներ։ Դրա կառուցապատողը ապօրինի կերպով քանդել է Սարգսյանների ընտանիքին պատկանող, նրանց հողամասում գտնվող պատը, թեք տարածքը հարթեցրել, Սարգսյանների տարածքից զավթել 60 քառակուսի մետր։

Այդ ամենը կատարվել է 2021թվականից հետո, Դիիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Համայնքի ղեկավարը ինչո՞ւ է աչք փակել ապօրինի գործողությունների, տարածքի զավթման, ռելիեֆն ինքնակամ փոխելու վրա։ Ամալյա Սարգսյանի եղբայրը՝ Ժիրայր Սարգսյանը այդ ապօրինությունների դեմ դիմել է Վարչական դատարան, տուժած ընտանիքը նաև դիմել է իրավապահներին։ Կշարունակեմ հետամուտ լինել այս գործի լուսաբանմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more