▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիարբեքիրում կրկին պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հանի շրջաններին պատկանող 21 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել:

Թուրքական «Zaman»-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է, որ նշված տարածքներում՝ լեռնային և անտառային հատվածում  գործող  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) գրոհայինների դեմ անվտանգության ուժերի կողմից հատուկ գործողություններ են իրականացվելու:

Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Իրականացվելիք գործողությունների վայրերում քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության ապահովման նպատակով հիշյալ տարածքներում հոկտեմբերի 15-ից՝ ժամը 17:00-ից մինչև հաջորդ համապատասխան հաղորդագրությունը պարետային ժամ է հայտարարվում, ինչպես նաև արգելվում  է ելումուտն այդ տարածքներում»:

 Աղբյուրը՝ Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more