▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեղերը պետք է ժամանակին տալ․․․պետք է մարդը պաշտոն ստանձնելուց առաջ «պսիխո» հանձնի»

«Դեղերը պետք է ժամանակին տալ կամ պետք է մարդը պաշտոն ստանձնելուց առաջ «պսիխո» հաձնի, պետք է մարդը հոգեպես առողջ լինի»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ցանկացած երկրի ղեկավար նաև որոշակի ուսուցանող առաքելություն ունի, նրա խոսքը, պահելաձևը մոդայիկ են դառնում, իսկ մեր խորհրդարանում երկրի ղեկավարը գոռում է՝ համբալ, պատգամավորները մեկը մյուսին հայհոյում են։

«Եթե մարդը հոգեպես առողջ չէ և ժամանակին դեղերը չի խմում, կստանանք այն, ինչ ստանում ենք։ Դեմոկրատիայի վատ հետևաքներն են, այո դեմոկրատիան հղի է այդպիսի վիճակներով, երբ, ինչպես հայտնի դասականն է ասում, գնալ և ուրիշ բանի ճակատը համբուրել։

Մեծամասնության համար այդ ամենը պետք է տհաճ լինի, որպեսզի մեծամասնությունը այդ մարդուն փոխի։ Բայց արդյո՞ք մեծամասնության համար դա տհաճ է»,- նշել է Աջապահյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more