Լեգենդար ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը մայիսի 2-ին տոնեց իր 50-ամյակը՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ ու շոու-բիզնեսի աստղերով։
Երեկույթը կազմակերպվել էր Լոնդոնում՝ Բեքհեմների ոճին համահունչ շքեղ ու գեղեցիկ մթնոլորտում։ Կնոջ՝ Վիկտորիա Բեքհեմի կողքին Դավիդը ողջ երեկո ժպտում էր՝ ընդունելով շնորհավորանքներ հարազատներից, ընկերներից և համաշխարհային աստղերից։