Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ում դեսպանի աշխատանքն ավարտած Լիլիթ Մակունցի հրաժեշտի արարողություն։
Դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել է «Գերազանցության մեդալով»՝ «իր չորս տարվա անբասիր ծառայության և ՀՀ և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման համար»։
Լիլիթ Մակունցը դիվանագետի կրթություն, դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, նա աշխարհի թիվ 1 գերտերությունում ՀՀ դեսպան էր նշանակվել այն բանի շնորհիվ, որ մտերիմ է Նիկոլ Փաշինյանին, նրան անգլերեն է սովորեցրել։
Լիլիթ Մակունցը դեսպան աշխատելու 4 տարիների ընթացքում տապալել է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ ՀՀ դեսպանատան համագործակցությունը։
Փաստորեն դեսպանի աշխատանքը ձախողելու համար նրան մեդալ են տվել»։