***
Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն է: Նրա ընտրյալը ռուսաստանցի գործարար է, անունը Գուրգեն է։
Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին հարսանիքի օրը որոշել է երջանկահիշատակ հայրիկի ծննդյան օրը։
***
Համացանցում տարածված տեսանյութերից նկատում ենք, որ երիտասարդ դերասանուհուն եկեղեցու խորան ուղեկցում է հորեղբայրը` ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։
Նշենք, որ Ռոզայի հայրը մահացել է տարիներ առաջ։