▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Անդրանիկ Հարությունյանը սկսել է բիզնեսով զբաղվել

 

Life.panorama.am-ը գրում է. Արդեն երեք օր է՝ Անդրանիկ Հարությունյանը նոր «պաշտոն» ունի. այսուհետ նա կներկայանա որպես բիզնեսմեն: Դերասանը պատմել է նոր աշխատանքի մասին.

«Նախ նշեմ, որ յուրաքանչյուր ոլորտում, որտեղ թեկուզ փոքրիկ աշխատանք եմ ծավալում, ներառում եմ ողջ ուժերս, որպեսզի հնարավորինս լավ կերպով ներկայանամ: Ինչ վերաբերվում է նոր աշխատանքիս, որի երրորդ աշխատանքային օրն է այսօր, առաջարկը ստացա ընկերոջս՝  Check in friends club-ի սեփականատեր Աշոտ Սարգսյանի կողմից, որպեսզի ես լինեմ այդ ակումբի գործադիր տնօրենը, որն էլ սիրով ընդունեցի: Ուզում եմ ինձ նաեւ այս ոլորտում տեսնել, հուսամ, որ ամեն բան լավ կլինի»,- նշեց դերասան-բիզնեսմենը:

«Այստեղ պետք է հետեւեմ, որ բոլորը ճիշտ աշխատեն, պահպանվի մաքրությունը, ուտեստները լինեն համեղ, մի խոսքով, որպեսզի հյուրերը գոհ մնան մեզանից ու բարձր տրամադրություն միշտ իշխի»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե որքանո՞վ են հավաստի արդեն հյուսված ասեկոսեները, թե Անդրանիկ Հարությունյանը Check in friends club-ի սեփականատերերից մեկն է, դերասանը պատասխանեց. «Այդ ասեկոսեներն այնքան էլ ճշմարտությանը չեն համապատասխանում: Ճիշտ է՝ այստեղ ես որոշակի տոկոսներ ունեմ ընդհանուր եկամտից, բայց դա սեփականատերերից մեկը լինել չի նշանակում: Անկեղծ ասած՝ սա ընկերների գործ է ՝ իմ ու Աշոտի, այնպես որ տոկոսների հետեւից ընկնել ու դրանց մասին խոսելը շատ սխալ է»:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more