Սիրելի բարեկամներ
Դավթաշեն վարչական շրջանում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ։ Ինքս հետևել եմ աշխատանքների ընթացքին, ամեն ինչ արվում է պատշաճ ձևով, ինչպես հարկն է։
Ամեն դեպքում, բոլորիդ հորդորում եմ զգուշություն և զգոնություն ցուցաբերել: Հատկապես վարորդներին խորհուրդ կտամ հնարավորինս զգույշ վարել Դավթաշենի կամրջի վրայով։ Չմոռանանք, որ անկախ ամեն ինչից, ձմեռ է` իր բոլոր դրական և բացասական դրսևորումներով:
Խնդիրների դեպքում կարող եք ֆեյսբուքի միջոցով տեղեկացնել Դավթաշեն վարչական շրջանի էջին կամ ինձ։
Բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն։