▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավոյի մեծ քյաբաբը, Մաթոսի կլոր պոնչիկը , Մխոյի տանձը․․․ Ձեր արածը․․․»․ Գրիշա Սանդալյան

Գրիշա Սանդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լոս Անջելեսում ապրող կամ նոր եկած հարգելի բլոգերներ , ես ոչինչ չունեմ ձեր հանդեպ , պարզապես կցանկանայի , որ ձեր վարած բլոգները լինեն կարևորի մասին , ուսուցողական , նկարագրող , պարտավորեցնող և վերջապես կիրթ և կրթական ։ Այն ինչ դուք այսօր անում եք , դա ուղղակի ժամանակակից «Գիքորություն» է ։ Էստի համեցեք -ից բացի առավել բան չի ստացվում ։

«Արեք Գարիկի մոտ, կերեք Աշի շաուրման, Դավոյի մեծ քյաբաբը, Մաթոսի կլոր պոնչիկը , Մխոյի տանձը» և այլն ։

Այդպես բան չի ստացվի ։ Օտարության մեջ ապրելով փորձեք ձեր բլոգներով հայապահպանության կարևորությունը թելադրել սերունդներին ։ Թե չէ սրա , նրա քյաբաբից ու շաուրմայից կամ Palmspring-ի տնից բոլորն են տեղյակ ։ Կրկնում եմ ոչինչ չունեմ ձեր հանդեպ , կնդունեք խոսքս եղբայրաբար շատ ուրախ կլինեմ ։ Ստիպեք վճարողին , որ վճարի կարևորի համար , այլ ոչ թե վճարի ոչմի բանի համար և մի հատ էլ ձեր «Գիքորությունը» դարձնի մատի փաթաթան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more