▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն խոստացել է, որ փախստականների հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ

 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Նյու-Յորք կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում իր այցի նպատակի  մասին:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքում  սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանին:
Դավութօղլուն ընդգծել է, որ իր այցի ընթացքում բարձրացնելու  է  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) կուսակցության հարցը:
«Օբամայի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այդտեղ մեր գլխավոր շեշտադրումը լինելու է այն, որ չպետք է տարբերություն դրվի լավ ահաբեկիչների ու վատ ահաբեկիչների միջև: Մեկ նշելու ենք, որ ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ նույն վճռականությամբ պայքարել է հարկավոր: Դա մեզ համար  չափազանց կարևոր է: Մեզ համար ահաբեկչությունը ոչ կրոնական, ոչ էլ ազգային պատկանելիություն ունի»,- ասել է Դավութօղլուն:
Անդրադառնալով Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ այդ հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ, ինչպես և խոստացել էր: Տեղեակցրել է, որ փախստականների հարցով նամակներ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներին: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 13-14 ընկած ժամանակահատվածում, Նյու-Յորքում կրկին փախստականների հարցով ժողով է գումարվելու, որին ինքը նույնպես մասնակցելու է և մի շարք երկրների ներկայացուցիչների հետ  խորհրդակցություն է անցկացնելու:
Ըստ Դավութօղլուի` Նյու-Յորքում տեղի է ունենալու երկու տնտեսական ժողով, որոնցով հետաքրքրված է Թուրքիան և ինքն անպայման մասնակցություն կունենա դրանց:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Նյու-Յորք կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում իր այցի նպատակի  մասին:Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքում  սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանին:Դավութօղլուն ընդգծել է, որ իր այցի ընթացքում բարձրացնելու  է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) կուսակցության հարցը:

«Օբամայի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այդտեղ մեր գլխավոր շեշտադրումը լինելու է այն, որ չպետք է տարբերություն դրվի լավ ահաբեկիչների ու վատ ահաբեկիչների միջև:

Մեկ նշելու ենք, որ ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ նույն վճռականությամբ պայքարել է հարկավոր: Դա մեզ համար  չափազանց կարևոր է: Մեզ համար ահաբեկչությունը ոչ կրոնական, ոչ էլ ազգային պատկանելիություն ունի»,- ասել է Դավութօղլուն:Անդրադառնալով Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ այդ հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ, ինչպես և խոստացել էր:

Տեղեակցրել է, որ փախստականների հարցով նամակներ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներին: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 13-14 ընկած ժամանակահատվածում, Նյու-Յորքում կրկին փախստականների հարցով ժողով է գումարվելու, որին ինքը նույնպես մասնակցելու է և մի շարք երկրների ներկայացուցիչների հետ  խորհրդակցություն է անցկացնելու:Ըստ Դավութօղլուի` Նյու-Յորքում տեղի է ունենալու երկու տնտեսական ժողով, որոնցով հետաքրքրված է Թուրքիան և ինքն անպայման մասնակցություն կունենա դրանց:

Աղբյուր`    Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more