Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ իս, կատարել է շատ մտահոգիչ հայտարարություն, այդ հայտրարաությամբ նա փորձ է անում լեգետիմացնել թուրքական բանակի ռազմական գործողությունները երկրի հարավ-արևելյան նահանգներում: Դավութօղլուն Սաուդյան Արաբիաի մայրաքաղաք Ռիադում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե՞ արդյոք չի ափսոսում Թուրքիայում պատմական քաղաքների ավերումով, ասել է.
«Նույնիսկ եթե նման միջոցառումներ (բախումներ) չլիներ, միևնույն է այդ քաղաքները պետք է վերակառուցվեին, հիմնովին փոխվեին քաղաքների ճարտարապետական դեմքը: Մենք նախատեսել էինք, որ հարավ-արևելյան քաղաքները պետք է ստանաին քաղաքային դիմագիծ: Այնպես որ, պատժից գործողությունների արդյունքում վնասված շենքերը,անգամ չվնասվածները, ապամոնտաժվելու են և նորերը կառուցվեն: Մոտ ապագայում մենք կհասնենք ահաբեկիչների (PKK) վերացմանը մեր երկրում ու կսկսենք քաղաքների, ինչու չէ նաև նոր քաղաքների կառուցմանը»:
Դավութօղլուն սրանով հասկացնել է տվել, որ անգամ կանգ չեն առնի բնակավայրերի հիմնահատակ ավերման ծրագրի առջև, միայն թե վերացնեն քրդական հարցի գործոնը: Կարծում եմ նախապատրաստվում է քրդական ջարդեր: