Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն վստահ է, որ տնտեսական պատժամիջոցների միջոցով հնարավոր չէ ծնկի բերել Թուրքիային:
ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարությունը Դավութօղլուն արել է Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում ելույթի ընթացքում:
«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են Թուրքիային ծնկի բերել տնտեսական պատժամիջոցներով՝ սխալվում են»,-ասել է Դավութօղլուն:
Նա նաև կոչ է արել չսկսել այնպիսի արշավներ, որոնք սառը պատերազմի ժամանակաշրջանն են հիշեցնում:
Թուրք վարչապետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է կրկնի նրանց գործողությունները, ովքեր պատժամիջոցներ են կիրառում հենց իր դեմ՝ նկատի ունենալով Արևմուտքին։