▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավիթի վիճակը վատ է, ունի լուրջ առողջական խնդիրներ»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․ «Ծաղկազարդի գործը․ իշխող վարչախմբի «գեբելսյան» տոտալ հակաքարոզչությունը 18 տարեկան, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղայի դեմ»։

Տեսանյութում նա նշում է, որ կալանքի տակ գտնվող 18-տարեկան Դավիթի առողջական վիճակի հետ կապված օրը բուռն է անցել։

«Նրան Արմավիր քրեակատարողականից տեղափոխեցին Աբովյան քրեակատարողական։ Հետո այնտեղից առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն․․․ Որոշում է կայացվել՝ «Նաիրի» ԲԿ-ում պահելու և հետազոտությունները շարունակելու վերաբերյալ։ Տղայի վիճակը վատ է, ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնց մասին խոսվել է»,- ընդգծեց Մելիքյանը։

Կարդացեք նաև՝ 

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նողկալի է տեսնել, թե ինչպես է Փաշինյանի վարքագիծը վտանգում պատանու կյանքը՝ սեփական հիմար էգոյի պատճառով»։

***

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դավիթը պիտի ազատ արձակվի, դա իհարկե չի քննարկվում։
Բայց պիտի ազատ արձակվի ո'չ թե որովհետև առողջական խնդիր ունի, այլ որովհետև նրա կալանքի որոշումը և նրա հետապնդումն ի սկզբանե հակաիրավական էին։
Պիտի ազատ արձակվի, իսկ հետո, երբ Հայաստանում վերականգնվի առողջ բանականությունը, մենք պիտի անպայման վերլուծենք այս ամբողջ շրջանը` իր բոլոր դերակատարներով։
Մենք պիտի փորձենք հասկանալ, օրինակ, ջահել մայրերին, որոնք իշխանությունների հետ համագործակցության կամ նեղ անձնական շահի պատճառով այս օրերին Դավթի «դաստիարակությունն» են քննարկում` վերածվելով սովորական, մանր, վատ քողարկված պրոպագանդիստների։ Շատ վատ եք քողարկվել, սիրելիներ, թափանցիկ շղարշի հետևից վառ գույներով երևում է այնպիսի՜ մի ստանդարտ պրոպագանդիստ, որ ձեր Չսիրելի Մարգարիտա Սիմոնյանն այդ կերպարի կողքին դրական գույներ է ստանում. նա գոնե ուղիղ ու բաց է խաղում։
Պիտի հասկանանք` ինչպե՞ս հնարավոր եղավ մեր հասարակության մարմինն ու սիրտը այս աստիճանի խոշտանգել։
Պիտի հասկանանք` ինչպե՞ս բուժենք մեր հասարակությունը էս ինքնաթունավորումից։ Պիտի մի օր վերջը հասկանանք` ինքնախեղման էս մոլուցքը մեզ որտեղի՞ց։
Դավիթը պիտի ազատ արձակվի, ու մենք նրանից, որպես հասարակություն, պիտի ներողություն խնդրենք, ինչպես պիտի ներողություն խնդրենք 18-20 ամյա այն սերնդից, որը գնաց մեզ պաշտպանելու` առանց ինքնապաշտպանվելու հնարավորության։
Կների՞ մեզ Դավիթը, կներե՞ն մեզ Դավիթները` իրենց անպաշտպան թողնելու համար։ Կներե՞ն մեզ այս տգեղ, անճաշակ թատրոնի համար, որին վերածվել է իրենց պատանեկության տարիներին բաժին հասած մեր երկրի հանրային կյանքը։
Կներե՞նք մեզ մենք ինքներս` էն հայտնի պատի տակ կանգնած։

info@asekose.am/095519696
Հասարակություն more