▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավաճան Վահանը, Ռամիլն ու մնացածները նույնպես չեն խուսափելու պատժից

1915 թվականին Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը մեր ժողովրդի ողբերգական էջերից է, սակայն դրան զուգահեռ պետք է միշտ հիշել, որ այդ հրեշավոր ոճրագործությունը գործած անձինք իրենց կյանքով են պատասխան տվել: Օսմանյան կայսրության և ոչ մի պարագլուխ, ով համակարգում էր հանցավոր գործողությունները, չխուսափեց պատժից:

 

Հայ վրիժառուները գտան նրանցից յուրաքանչյուրին և ենթարկեցին արդար դատաստանի: Մահվան «դատապարտվեցին» անգամ հայ դավաճանները, որոնք ծախվել էին թշնամուն: Դավաճանի տեսակը մարդկային կատեգորիա է և մեր օրերում նույնպես այն շարունակում է գոյատևել այլ ճղճիմ տեսակների կողքին:

 

Վերջին ժամանակաշրջանի զարգացումները կրկին վկայում են դրա մասին: Եթե «մարդը» վաճառում է իրեն,ապա վաղ թե ուշ գնորդ կգտնվի, բնականաբար, զուտ մեկանգամյա օգտագործման նպատակով: Երեկ տեղակություն տարածվեց, որ ընդամենը ամիսներ առաջ, մեր բանակի մասին Բաքվում ասուլիս տվող Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանի կողմից տեղափոխվել է երրորդ երկիր:


Վստահ եմ, որ դավաճան Վահանը, Ռամիլն ու մնացածները նույնպես չեն խուսափելու պատժից:


Էական չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, բայց որ պատմական արդարությունն իր խոսքը կասի ՝ կասկածից վեր է: Նաև մեր թշնամի հարևանները պետք է հիշեն այն բոլոր կազմակերպիչներին, որոնք ոչնչացվեցին Հայ վրիժառուների կողմից:

 

Այն ժամանակներից մինչ օրս շատ բան է փոխվել, բայց արդարադատության ձեռքերը դրանից չեն կարճացել և ոչ ոք, երբեք չի խուսափելու պատժից:

 

Մենք չենք մոռացել դա 101 տարի հետո, չենք մոռանա նաև 1001 տարի անց:

 


Վահե Էնֆիաջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more