«Փաստինֆո»-ն գրում է. Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչները ներկա են գտնվել մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության անցկացմանը: Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի` ռուսական կայազորային դատարանում և փորձաքննության ժամանակ Պերմյակովի վարքագիծը միանգամայն տարբեր էր:
«Նրա հետ շփվեցին փորձագետները, և մենք տեսանք. կարծես դրանք բացարձակապես տարբեր անձնավորություններ լինեին»: Եթե դատարանում Պերմյակովը բացարձակ անտարբերություն էր դրսևորում, ոչնչի ու ոչ մեկի չէր արձագանքում, ապա փորձաքննության անցկացման ժամանակ բավականին ակտիվ էր և փորձում էր շփվել:
«Չխորանալով փորձաքննության ընթացքի մեջ, որի իրավունքը չունեմ այս փուլում, որովհետև դեռևս այն վերջնական ավարտված չէ, կարող եմ ասել, որ միանշանակ համոզմունք ունեմ, որ ինքն ունի հոգեկան խնդիրներ, որոնք գուցե նպաստել, պատճառ են հանդիսացել կամ ազդել են այս ամեն ինչի վրա»,- ասաց Ե.Սարգսյանը:
Միաժամանակ փաստաբանը վստահություն հայտնեց, որ դա անմեղսունակություն չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում