▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարը թանկացնելու դրույթները, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում

Թարմացված-Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ գործընկերներ, 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։
Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․ «Երբ հերթական պարտությունը փորձում են քողարկել հերթական բողոքարկմամբ
Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ դատարանի որոշումը կայանատեղիների ապօրինի սակագների վերաբերյալ կրկին պատրաստվում են բողոքարկել։
Անկեղծ ասած՝ սա ոչ ոքի չի զարմացրել։ Սա արդեն երրորդ դատական հաղթանակն է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ ձեր արձագանքը կրկին նույնն է՝ բողոքարկել, ձգձգել, մերժել պատասխանատվությունը։
Երկու պարզ ճշմարտություն՝
Բարեխղճությունն և արժանապատվությունը սկսվում են սեփական սխալներն ընդունելուց։
Բայց դուք նախընտրում եք օրենքի տեխնիկական միջոցներով փախչել ձեր պարտության փաստից։
Հիշեցում․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բողոքարկման իրավունք սահմանում է ֆիզիկական անձանց համար — ոչ վարչական մարմինների։
Դուք չեք պայքարում ձեր իրավունքների համար, դուք պայքարում եք արդարադատության և երևանցիների շահերի դեմ»։

***

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարը թանկացնելու դրույթները, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում

Բանն այն է, որ նմանատիպ որոշում է կայացվել նաև նախորդ տարի, սակայն քանի որ Երևանի քաղաքապետարանը բողոքարկել է այն, որոշումն ուժի մեջ չի մտել։

«Փաստացի ստացվում է, որ Վարչական դատարանի որոշումներն ինքնանպատակ են և կյանքի չեն կոչվում, քանի որ Երևանի ավագանին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Ճիշտ է, դատարանն անվավեր է ճանաչում ավագանու որոշման դրույթները, բայց քանի որ ուժի մեջ մտնելու պահից դրանք անվավեր չի ճանաչում, իսկ  քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգելու և որոշումը չկատարելու նպատակով բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար,–գրում է «Հետքը»: 

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․ «Հարգելի երևանցիներ, ինչպես արդեն տեղյակ եք, մենք հաղթել ենք քաղաքապետարանի դեմ մեր ներկայացրած դատական գործը՝ 2024թ. կայանատեղիների սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Սակայն քաղաքային իշխանությունը, իր սխալը ընդունելու և անպատասխանատու որոշման հետևանքները կրելու փոխարեն, փորձում է օգտագործել օրենքի տեխնիկական հնարավորությունները՝ բողոքարկելով դատարանի որոշումը և պարզապես հետաձգելով դրա իրավական ուժ ստանալը։

Ինչպես գիտեք, մենք նույն հարցով դիմել էինք դատարան նաև 2025 թվականի սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Եվ այսօր մեծ ուրախությամբ և հպարտությամբ հայտարարում ենք, որ մենք նաև այդ գործով ենք հաղթանակ տարել։ Դատարանը հաստատել է՝ 2025 թվականի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր»։

Դիտեք նաև՝

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչական դատարանն անվավեր ճանաչեց 2025 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:
Նախորդ տարի էլ Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվեց 2024 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:
Երկու գործերով դիմումները կազմվել էին Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում. դիմումները ներկայացվել էին «Մայր Հայաստան» խմբակցության անունից:
Եզրափակիչ դատական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո անձինք իրենց դիմումի հիման վրա կարող են ետ ստանալ իրենց կողմից վճարված և նախքան թանկացումը եղած սակագների տարբերությունը:
Իրավունքի գերակայությունը վերստին հաստատվեց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more