▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատարանին խնդրեցի թույլատրել, որ արցախցի Մանվելը մեկնի մրցման՝ արտասահման․ Նա այսօր հաղթեց․․․ »

Արսեն Բաբայանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մանվելն է, արցախցի մարզիկը, որը 2 տարի առաջ հենց այս օրը ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց: Հետո Մանվելն ազատվեց կալանքից, սակայն գործի դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Նախորդ նիստին դատարանին խնդրեցի թույլատրել, որ Մանվելը մեկնի արտասահման եւ մասնակցի մրցաշարին: Միաժամանակ խոստացանք, որ կվերադառնա հաղթանակած:

Դատավոր Ասատրյանը թույլատրեց, Մանվելն իր խոստումը կատարեց։ Շնորհավոր, չեմպիոն ջան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more