▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին. Մարդկանց արձագանքը․․․

Դատարանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը․ նա մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422–րդ հոդվածի 2–րդ մասով առաջադրված մեղադրանքով։

Դատարանը Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողեց անփոփոխ։ Նշանակվեց լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29–ին՝ ժամը 15։30–ին։ 

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

 

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Խափանման միջոց ընտրված կալանքն էլ մնաց անփոփոխ։ Դատարանը լրացուցիչ դատական նիստ նշանակեց սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին։
Նկատենք, որ վերդիկտը դատավորը կարդաց շնչակտուր, երերուն ձայնով ու ավարտից հետո արագորեն լքեց դատարանի դահլիճը:
«Բանի տեղ մի դրեք, լավ ա լինելու» բացականչեց Սրբազանը: Լրագրողի դիտարկմանը` բայց դատավորի ձայնը երերում էր, Սրբազանը հակադարձեց` չէր երերում:
«Ամոթ, ամոթ», բացականչում էին ներկաները դատավորի հասցեին:

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more