▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատապարտյալների հիվանդանոցում» 34-ամյա դատապարտյալը սավանով կախվել է

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում օգոստոսի 5-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 34-ամյա դատապարտյալ:

Դատապարտյալն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու համար:

34-ամյա դատապարտյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:

Նա դատապարտվել էր 1 տարվա  ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more