▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտյալը կնոջ հետ ամուսնանալու խոստումներ է տվել, ապա հրապարակել նրա մերկ լուսանկարները

Armlur.am-ը գրում է.

Դեռևս 2013 թվականի սեպտեմբերին «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ամուսնանալու պատրվակով ծանոթացել է մի կնոջ հետ: Նրանք շփվել են ինչպես նույն կայքի, այնպես էլ հեռախոսակապի, «Սկայպ» ծրագրի միջոցով: Այս ընթացքում դատապարտյալը ձեռք է բերել այդ կնոջ վստահությունը, ապա որպես սիրո ապացույց` պահանջել եւ ստացել է նրա մերկ լուսանկարները:

 2013 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Գարիկ Մելքոնյանը կնոջից գումար է խնդրել` ՔԿՀ-ում ունեցած պարտքերը մարելու նպատակով, սակայն վերջինս գումար չունենալու պատճառով հրաժարվել է կատարել խնդրանքը, ինչից Գարիկը վրդովվել է եւ 2013 թվականի նոյեմբերի 16-ին, 17-ին կարճ հաղորդագրություններ է ուղարկել նրա հեռախոսին` սպառնալով հրապարակել արատավորող տեղեկություններ. մերկ մերկ լուսանկարներն ուղարկել քրոջ ամուսնուն, այլ մարդկանց:

Դրանից հետո, կինը դադարեցրել է շփումը Գարիկ Մելքոնյանի հետ` այդ կերպ ցանկանալով զերծ մնալ վերջինիս սպառնալիքների իրագործումից, սակայն Գարիկ Մելքոնյանը 2013 թվականի դեկտեմբերի 11-ին նույնաբովանդակ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել նրա քրոջ հեռախոսին` հրապարակելով նաեւ մերկ լուսանկարները:

Այնուհետեւ, Գարիկ Մելքոնյանը, շարունակելով արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքները, 2014 թվականի փետրվարի 8-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում մերկ լուսանկարներով անհատական էջ բացելով, ընկերության առաջարկ է ուղարկել կնոջ որդուն` նպատակ ունենալով նրավերաբերյալ արատավորող տեղեկությունները հասանելի դարձնել նաեւ տղային:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more