Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Գաղտնիք չէ, որ Լևոն Հայրապետյանն Արցախի Գանձասարի շրջանի Վանք գյուղը դարձրել է մի տուրիստական կենտրոն՝ կենդանաբանական այգով, հյուրանոցներով, անգամ նոր սերնդի համար դպրոց է կառուցել: Ապրիլյան դեպքերի հետ կապված այդ գյուղը դարձել է հյուրատուն: Հյուրանոցները չեն աշխատում, այնտեղ ապրում են Մարտակերտից, Թալիշից և Արցախի այլ շրջաններից եկած փախստականներն, ովքեր կորցրել են իրենց տները թշնամու պատճառով, շատերը, սեփական կյանքը փրկելու համար, ժամանակավորապես բնակվում են այդտեղ: Նրանց համար ամեն ինչը անվճար է՝ հացը, ջուրը, նույնիսկ հեռախոսն ու դրա լիցքավորումը անվճար է: Վանքում գործող երկու հյուրանոցները լիքն են, երևի կյանքում այդքան լիքը չեն եղել տուրիստներով, որքան հիմա են լիքը փախստականներով:
Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման, բայց Վանք գյուղը, որպես Արցախի ամենաապահով վայր, ընդունում է փախստականներին, օգնում է ցանկացած հարցով` առանց ավելորդությունների ու գովազդի: