▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտում են «հակաահաբեկչական օպերացիա» արտահայտության կիրառումը

Պահպանողական կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԱԾ հայտարարության մեջ «հակաահաբեկչական օպերացիա» մեծադղորդ արտահայտության կիրառումը: Հայաստանում չկա և չի կարող լինել ահաբեկչություն, եթե դրսից հրահրված չէ: Այդպիսի եզրաբանությամբ հայտարարությունը հղի է միջազգային հողի վրա Հայաստանի պետության համար ամենաանպաստ դիրք ապահովելով:

Եթե ԱԱԾ-ն դեռևս ունակ է նաև Հայաստանի պետական շահից բխող գործունեության, ապա կոչ ենք անում՝ զինաթափ եղած խմբի մասին այլևս չկիրառել այդ արտահայտությունը, մանավանդ որ խմբի գործողություններում ահաբեկչության հետ շատ թույլ աղերս կար միայն երկու էպիզոդիկ՝ պատանդառության դեպքում, այն էլ՝ մեծագույն վերապահությամբ:

Ուզում ենք հուսալ, որ ԱԱԾ-ն կգիտակցի իր անպատասխանատու արտահայտություններից ՀՀ-ի համար վտանգավոր վիճակ ստեղծելու մեջ իր անհատական պատասխանատվությունը և հետայսու կշտկի իր կոպիտ սխալը:

 

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more