Նոյեմբերի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունեց 80 կոնգրեսականների առաջարկը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության միջոցների ապահովման եւ հսկող սարքերի տեղադրման մասին: Ռուսական կողմը չի արձագանքել այդ նախաձեռնությանը:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Մոսկվայում բողոքել էր ՀԱՊԿ անգործության վերաբերյալ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների պայմաններում: Ռուսական մամուլում եւ պաշտոնական հաղորդագրություններում այդ քննադատությունը բացակայում էր:
Դեկտեմբերի 22-ն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ զինադադար այլեւս չկա եւ մեր երկիրը փաստորեն պատերազմական իրավիճակում է: Նույն օրը կնքվեց նախորոք պատրաստված պայմանագիրը ՀՀ եւ ՌԴ հակաօդային ուժերի միավորման, այսինքն ռուսական հրամանատարության տակ անցնելու մասին:
Դեկտեմբերի 23-ն Մոսկվայում կայացավ ՌԴ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի մասին պաշտոնապես հայտարարվեց, որ կողմերը քննարկեցին 2016 թ. ռազմական համագործակցության հեռանկարները:
Դեկտեմբերի 24-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի վրա իրավիճակն ավելի լարված ու պայթյունավտանգ է...