Գյումրու թիվ 8 և 18 միջնակարգ դպրոցներում կայացել է դպրոցների տնօրենների մրցույթ: Թիվ 8 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ներկայացվել է 4 դիմում: Մրցույթին ներկայացել է տնօրենի երկու հավակնորդ: Թիվ 18 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ներկայացվել է 9 դիմում, սակայն, մրցույթին մասնակցել է 6 հավակնորդ: Քվեարկության արդյունքում հավակնորդներից 2-ը հավաքել են հավասար ձայներ: Սահմանված կարգի համաձայն, անցկացվել է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում էլ ձայները բաշխվել են հավասար:
ՑԱՅԳ-ի տեսանյութը