ԱԺ-ում նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոսեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ, կոչ արեց դատապարտել Արցախում տեղի ունեցող բռնությունները: Նիստ վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.
«Տիկին Փոստանջյան, Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, եւ Արցախի իրավապահ մարմինները կքննեն, կորոշեն՝ ինչ է եղել: Պետք չէ այստեղ դասեր տալ Արցախի իշխանություններին»: