▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասադուլ՝ Պուշկինի անվան դպրոցում

Թարմացված․Ինչպես հայտնել ենք, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր առավոտից շարունակվում է դեռևս նախորդ շաբաթ սկսված դասադուլը։ Ծնողները պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին՝ աշխատանքից ազատելու որոշումը։
Նրանք քայլերթով դպրոցից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։ Ծնողական կոմիտեի նախագահի խոսքով, տեղում կասեն, թե ինչ պահանջ են ներկայացնելու նախարարությանը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը հայտնել էր, որ նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է լինելու։ Ընթանում է մրցութային գործընթաց։ Նա հայտնել է, որ մրցույթին մասնակցել է միայն դպրոցի արդեն նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը և հարցազրույցի փուլում չի հաղթել:

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր առավոտից շարունակվում է դեռևս նախորդ շաբաթ սկսված դասադուլը։ Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին՝ աշխատանքից ազատելու որոշումը։

Դպրոցում կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ ի պաշտպանություն տնօրենի։ Ծնողների խոսքով մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։

Հիշեցնենք՝ «Նյուզ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պարտականություններն իրականցնողը պարտավորվել է պատշաճ պրոցես կազմակերպել, բաց թողած դասերը լրացնել։ «Նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է։ Ընթանում է մրցույթային գործընթաց»,- ասել է նա։
Նրա խոսքով, մրցույթին մասնակցել է միայն դպրոցի արդեն նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը։ «Դպրոցի նախկին տնօրենը երեկ հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Բայց սա չի նշանակում, որ նոր մարդ է նշանակվում, նոր ժամանակավոր պաշտոնակատար և այլն։ Դա բացարձակ սուտ է, ոչ մի նման պլան, ցանկություն ու անհրաժեշտություն չկա։ Պարտականությունները կատարող, ինչպես նաև տնօրեն նշանակում կամ ազատում է Երևանի քաղաքապետը։ Ես կոռեկտության կոչ եմ անում այդ դպորցի ուսուցիչներին, ծնողներին, այդ լուրերն ուղղակի թող անտեսեն, որոշում կայացնողից առաջ չընկնեն, ենթադրություններ չանեն»,- ասել է Մարգարիտա Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more