▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը ներողություն խնդրեց Արցախի հերոս Արշավիր Ղարամյանից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ներողություն խնդրեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանից: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ երեկ շատ քննարկվեց, ասեմ հետևյալը.

Արցախի անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Արշավիր Ղարամյանի` պատերազմի ժամանակ գերի ընկնելու հանգամանքները և ապա փոխանակմամբ ազատվելու պատմությունը իրարամերժ է:

Իմ տեղեկատվությունը (ըստ որի Ղարամյանը գերի է ընկել ավար հավաքելիս և փոխանակվել 32 ադրբեջանցու հետ) գալիս էր Արցախի հերոսի կոչում ունեցող երկու այլ գեներալներից, սակայն այն հակասում է այլ աղբյուրներից եկող տեղեկատվության հետ:

Այդուհանդերձ, պիտի ասեմ, որ հակված չեմ հավատալու նաև Ղարամյանի վարկածին, քանի որ իր պաշտոնական կենսագրությունում գերի ընկնելու փաստը շրջանցված է ու չկա «պաշտոնական վարկած»: Ավելին, ըստ կենսագրության, պարզվում է, որ Ղարամյանը 1994 թվականին ավարտել է Երևանի «Ժող» ինստիտուտը, ինչը ևս շաատ տարօրինակ է, քանի որ ինքն այդ թվականների Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու պատերազմում էր:

Ես հայցում եմ ընթերցողներիս/հետևորդներիս և Ղարամյանի ներողամտությունը չապացուցված տեղեկատվություն տարածելու համար: Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ Ղարամյանի հայտարարության մասին իմ քննադատությունը չպիտի համեմվեր այդ անձի մասին չճշտված ինֆոյով:

Հ.Գ. Այո, Ղարամյանի հայտարարությունը հակասում է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի մոտեցմանը ու կարող է խաղաքարտ լինել Վաշինգտոնում ադրբեջանական լոբբիստների ձեռքում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իոաննիսյանն իր էջում ապատեղեկատվություն էր տարածել Ղարամյանի մասին, ինչը օգտատերերի շրջանում  հակասական կարծիքների ալիք էր բարձրացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more